Ռակիտիչ. Այս Ռեալին հաղթելու համար հարկավոր է իդեալական խաղ անցկացնել

«Սևիլիայի» կիապաշտպան Իվան Ռակիտիչը Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ կիսվել է կարծիքով:

«Բարսելոնայի» կազմում «Ռեալի» դեմ հանդիպումները չեն մոռացվի: «Բարսելոնայի» հետ 5 անգամ հաղթել եմ «Սանտիագո Բեռնաբեոյում»: Ցանկանում եմ դա անել նաև «Սևիլիայի» հետ: Այն հիանալի մարզադաշտ է: Վերակառուցումից հետո կդառնա էլ ավելի լավը: Այս առիթով ցանկանում եմ շնորհավորել ողջ թիմին:

Սա վերջին 2 տարիների ամենաուժեղ «Ռեալն» է: Նրանք ունեն փորձառու ֆուտբոլիստներ, ինչպես նաև փայլուն երիտասարդներ: Պետք է անցկացնել իդեալական խաղ՝ այս «Ռեալին» հաղթելու համար: Նրանք չեն սխալվի», խորվաթ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում AS-ը:

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի «Սևիլիային»: