Գվարդիոլա. Երեխաներին խորհուրդ կտամ օրինակ վերցնել Ստերլինգից և Դե Բրույնեից

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակել է՝ կապված իր ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ, գրում է Daily Mail-ը:

«Երեխաներին խորհուրդ կտամ օրինակ վերցնել Ռահիմ Ստերլինգից և Կևին դե Բրույնեին:

Կհարցնեք ինչու՞: Որովհետև նրանք՝ ավելի շատ գումար են վաստակում, քան դարպասապահներն ու պաշտպանները»,- ծիծաղելով պատասխանել է իսպանացի մասնագետը:

Դե Բրույնեն վաստակում է մոտ 21 մլն եվրո աշխատավարձ, իսկ Ստերլինգը՝ մոտ 16 մլն եվրո: