Ոչ ոք ավելի արժանի չէ «Ոսկե գնդակին», քան Լևանդովսկին. Նագելսման

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատասխանել «Ոսկե գնդակի» հաղթողի մասին հարցին:

-Ոչ ոք ավելի արժանի չէ «Ոսկե գնդակին», քան Լևանդովսկին: Միայն տեսեք նրա ցուցանիշները և այլևս կասկածելու ոչինչ չի լինի:

Մյունխենցիների գլխավոր մարզիչը նշել է, որ ինքը նույնպես մեկնելու Փարիզ՝ մասնակցելու հանդիսավոր արարողությանը:

«Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կայանալու է նոյեմբերի 29-ին: