Երկու գրանդ ակումբ հետաքրքրված է Այաքսի կիսապաշտպանի ծառայություններով

Calciomercato-ն հայտնում է, որ «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը հայտնվել է եվրոպական միանգամից երկու թոփ ակումբների հետաքրքրությունների ոլորտում։

Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա խաղացողի տրանսֆերի համար առաջարկով մտադիր են հանդես գալ «Լիվերպուլը» և Թուրինի «Յուվենտուսը»:

Հոլանդացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 33 միլիոն եվրո, իսկ գործող պայմանագիրընախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։

Ընթացիկ մրցաշրջանում Գրավենբերխը մասնակցել է 13 հանդիպման, խփել է մեկ գնդակ և ստացել երկու դեղին քարտ։