Իսպանական Fichajes-ի փոխանցմամբ, «Նապոլին» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» միանգամից 2 ֆուտբոլիստի:
Լուկա Յովիչը և Մարիանո Դիազը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են հայտնվել Իտալիայի հարավում:
Հարձակվողների զույգը «Արքայական ակումբում» խաղաժամանակ գրեթե չի ստանում: Այս հանգամանքն ավելի է մեծացնում նրանց հեռանալու հնարավորությունը: Չնայած սրան, «Ռեալը» դեռևս չի դիտարկում միանգամից 2-ի հեռանալը: