Ինչպես հայտնում է Todofichajes-ը, «Սասուոլոյի» ղեկավարությանը դուր է եկել Դոնեցկի «Շախտյորի» կողմից՝ Ժերեմի Բոգայի տրանսֆերի վերաբերյալ նոր առաջարկը։
Աղբյուրի համաձայն՝ ուկրաինական ակումբը «սև-կանաչներին» կիսապաշտպանի համար առաջարկել է 18 միլիոն եվրո։ Պաշտոնապես առաջիկա գործարքի մասին պետք է հայտարարվի շուտով։
Հիշեցնենք, որ Բոգայի գործող պայմանագիրը «Սասուոլոյի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։
Կարծես թե դոնեցկյան ակումբը մտադիր չէ սպասել մինչև ամառ, երբ խաղացողը կստանա ազատ գործակալի կարգավիճակ, այլ ցանկանում է ձեռք բերել նրա տրանսֆերը հունվարին։