Մյունխենի «Բավարիայի» նախագահ Գերբերտ Հայները խոսել է գալիք «Ոսկե գնդակի» հանձնման արարողության մասին:
«Բավարիան դա միշտ տիտղոսներ է: Այդ պատճառով մենք անհամբեր սպասում ենք երկուշաբթի օրվան: Այդ օրը Լևանդովսկին կարող է ստանալ «Ոսկե գնդակը»:
Նա վաստակել է այդ մրցանակը և մենք ուրախ կլինենք նրա համար», ասել է մյունխենյան ակումբի նախագահը:
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա նոյեմբերի 29-ին՝ Փարիզում: