«Մալմյոյի» գլխավոր մարզիչ Յոն-Դալ Տոմասոնը մեկնաբանել է «Զենիթի» դեմ խաղում մրցավարների որոշումները:
-Ի՞նչ եք կարծում 11 մետրանոցների վերաբերյալ:
-Եթե պատասխանեմ կարճ, ապա Ամանորը և Սուրբ ծնունդը Ռուսաստանում շատ շուտ եկան:
-Ի՞նչ կասեք մրցավարության մասին:
-Ես հպարտանում եմ տղաներով, իմ թիմով: Մենք գրոհեցինք և գոլ խփեցինք, ուրիշ ոչինչ չունեմ ասելու:
-Մենք հարցրինք մրցավարներից, իսկ դուք խոսեցիք թիմի մասին:
-Սկզբում պատասխանեցի: Տոները շատ շուտ եկան Ռուսաստան:
«Մալմյո»- «Զենիթ» խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Այդ խաղում գլխավոր մրցավար Անդրիս Տրեյմանիսը երկու 11 մետրանոց հարված է նշանակել շվեդների դարպասին: