Մադրիդի «Ռեալը» շարունակում է ակտիվություն ցուցաբերել «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերի հարցում:
Ռուդիգերը 2022 թվականի ամռանը կդառնա ազատ գործակալ: Արքայական ակումբը կարող է հունվարին կապ հաստատել ֆուտբոլիստի հետ: Գերմանացի պաշտպանը ցանկություն չունի երկարաձգելու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:
«Ռեալը» իրավիճակի այսպիսի դասավորությամբ կարողացավ ձեռք բերել Դավիդ Ալաբային անվճար:
Ըստ Marca-ի, Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է նույն կերպ անվճար ձեռք բերել:
28-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում է նաև Մյունխենի «Բավարիան»