Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Էդեն Ազարի ֆիզիկական և հոգեկան վիճակից:
«Բժշկական տեսանկյունից հիմա Ազարի մոտ լավագույն պահն է «Ռեալում»: Սակայն նա տխուր է:
Ազարն իր բնույթով առաջնորդ է, և այն վիճակը, որում հիմա նա է` վատ ազդեցություն է թողնում նրա վրա:
Էդենը ունի պատասխանատվություն և գիտի, թե ինչի համար են իրեն ձեռք բերել»,- 48-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Cope-ը: