Հարավամերիկյան ֆուտբոլի ֆեդերացին, որոշում է կայացրել որակազրկել Արգենտինա-Բրազիլիա խաղը սպասարկող մրցավարներին,-հայտնում է Marca-ն:
Մրցավարները մեծ սխալ են թույլ տվել, չարձանագրելով արգենտինացիների պաշտպան, Նիկոլաս Օտամենդիի բացահայտ խախտումը Ռաֆինիայի նկատմամբ: Խաղից հետո գլխավոր մրցավար Անդրես Կունյան և վիդեոօգնական Էստեբան Օստոխիչը, որակազրկվել են անորոշ ժամկետով:
Արգենտինա- Բրազիլիա հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: