«Ֆեներբախչեի» նախագահ Ալի Կոչը զոհաբերություն է կատարել թիմի մարզադաշտում:
Կոչը զոհաբերության է բերել ոչխարի, իսկ հետո իմամը աղոթք է կարդացել դարպասների վրա:
Այս ամենը կապված է եղել թիմի վատ արդյունքների հետ: Վերջին 8 խաղերում թուրքական ակումբը տարել է 2 հաղթանակ , 2 ոչ-ոքի գրանցել և կրել 4 պարտություն:
Այժմ մրցաշարային աղյուսակում «Ֆեներբախչեն» 7-րդն է: