Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտնել է, որ թիմի ավագ Լիոնել Մեսին կմասնակցի Մունդիալ 2022-ի ընտրական փուլի Բրազիլիայի դեմ խաղին:
«Մեզ դժվարագույն խաղ է սպասվում բրազիլացիների դեմ: Կարող եմ վստահեցնել, որ Մեսին կմասնակցի այդ խաղին»:
Արգենտինացի ֆուտբոլիստը վնասվածքով էր հրավիրվել հավաքական, սակայն կարողացավ մասնակցել Ուրուգվայի դեմ խաղին` խաղադաշտ մտնելով 76-րդ րոպեին:
Արգենտինա- Բրազիլիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին` 03:30-ին: