Թեթե աթլետիկայի օլիմպիական 8-ակի չեմպիոն Ուսեին Բոլտը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» տիրող իրավիճակի մասին:
«Մենք կպայքարենք, բայց Կրիշտիանուն միայնակ է փրկում մեզ ամեն խաղում, այդպես չի կարող շարունակվել: Մենք շատ վաղուց գեղեցիկ ֆուտբոլ չենք ցուցադրել:
Խաղում ենք շատ դանդաղ ու անկազմակերպ: Երբ Ալեքս Ֆերգյուսոնն էր մարզիչը, մենք պարտավոր էինք հաղթել, քանի որ նա էր պահանջում»,- ասել է ճամայկացի մարզիկը:
Բոլտը մանկունյական ակումբի մեծ երկրպագու է: