ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր ապագայի մասին:
«Ես ՊՍԺ-ում 5 ֆանտաստիկ տարիներ եմ անցկացրել: Ունեցել եմ անմոռանալի պահեր: Շարունակում եմ օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն: Երջանիկ եմ, թե խաղադաշտում, թե անձնական կյանքում:
Այժմ կան որոշ խնդիրներ, որոնց մասին արդեն խոսել եմ:
Այն հարցին, թե այս մրցաշրջանից հետո նա կշարունակի հանդես գալ ՊՍԺ-ում, թե ոչ պատասխանել է.
«Ես այստեղ եմ, ես հիմա այստեղ եմ, դեռ այստեղ կլինեմ այս մրցաշրջանում»,- ասել է 22-ամյա խաղացողը TNT Brasil-ին: