Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան դարձավ միակ հաղթական գոլի հեղինակը Շվեդիայի դեմ խաղում:
Սա 29-ամյա հարձակվողի 23-րդ գոլն էր 50 խաղում:
2014-ից հետո, երբ Մորատան նորամուտը նշեց Իսպանիայում` սա լավագույն արդյունքն է հարձակվողների մեջ: Նա 10 գոլով ավելին է խփել, քան մոտակա ֆուտբոլիստը, եթե վերցնենք վերջին 7 տարիները: