Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սվիշյովը խոսել է սպասվելիք Խորվաթիա – Ռուսաստան հանդիպման սպասելիքներից:
«Վստահ եմ` խորվաթները կտեսնեն Կիպրոսի դեմ Ռուսաստանի խաղը և կվախենան: Նրանք մեզնից սպասում էին դժգույն խաղ, բայց կտեսնեն այլ պատկեր:
Նրանք չէին հավատում մեր տղաներին: Կիրակի օր կտեսնենք, թե ով ով է: Կիպրոսի հետ խաղի երկրորդ խաղակեսը նայելիս, խորվաթները կզղջան իրենց խոսքերի համար:
Խորվաթիայի դեմ խաղը կլինի վերջին ամիսների ամենասպասված և հետաքրքիր իրադարձությունը մեր ֆուտբոլում»,- ասել է պատգամավորը: