Մոսկվայի «Սպարտակը» ցանկանում է խզել պայամանգիրը թիմի գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիայի հետ:
Վիտորիայի գործակալը կժամանի Ռուսաստան, որպեսզի պայմանագիրը խզելու բանակցություններ վարի: հաղորդվում է, որ պորտուգալացի մասնագետը ակումբի ղեկին կմնա մինչև այս տարվա դեկտեմբերը:
Վիտորիան 2021 թվականի մայիսին է գլխավորել մոսկովյան ակումբը: Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում, վաստակած 19 միավորով , Սպարտակը» գտնվում է 9-րդ հորիզոնականում: