« Ասթոն Վիլան» ցանկանում է Սթիվեն Ջերարդին տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
Անգլիական ակումբը կիրակի օրը Դեան Սմիթին հեռացնելուց հետո գտնվում է նոր մարզչի փնտրտուքների մեջ:
Գլխավոր թեկնածուն «Ռենջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն է: Նշվում է, որ անգլիացի մասնագետը ևս ցանկություն ունի աշխատել Անգլիայում:
«Վիլան» այս շաբաթ առաջարկով կդիմի շոտլանդական ակումբին:
Ջերարդը «Ռենջերսին» 10 տարվա մեջ առաջին անգամ դարձրեց Շոտլանդիայի չեմպիոն` մրցաշրջանն ավարտելով առանց պարտության: