Ակումբային ֆուտբոլը միջազգային հանդիպումներով պայմանվորված` գնաց դադարի:
Ճիշտ ժամանակն է հայացք գցելու, թե որ ֆուտբոլիստներն են մինչ այս պահը լավագույն արդյունքը ցույց տվել գոլերով և փոխանցումներով:
Անգլիայի Պրեմիեր լիգայում երկու ցուցանիշներով էլ առաջինը «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն է: Եգիպտացին դարձել է 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Գոլային փոխանցումներով նույն արդյունքն ունի նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան:
Իտալիայի Ա-Սերիայում ռմբարկուների պայքարը գլխավորում է «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն: Հռոմեացիների առաջատարն իր ակտիվում ունի 10 գոլ: Գոլային փոխանումներով առաջինn «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան է: Իտալացի ֆուտբոլիստը դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ:
Իսպանիայի Պրիմերայում Կարիմ Բենզեման կրկնում է Մոհամեդ Սալահի արդյունքը: Մադրիդի «Ռեալի» 33-ամյա հարձակվողը աառջինն է գոլերով և փոխանցումներով` 10 գոլ, 7 փոխանցում:
Գերմանիայի Բունդեսլիգայում առաջինն են չեմպիոն «Բավարիայի» ֆուտբոլիստները: Ռոբերտ Լևանդովսկին լավագույնն է ռմբարկուների պայքարում` 13 գոլ: Թոմաս Մյուլերն էլ իր հաշվին գրանցել է 8 գոլային: փոխանցում:
Ֆրանսիայի Լիգա 1-ում ամենաշատ գոլը գրանցել են «Ռենի» հարձակվող Գաետան Լաբորդը և «Լիլի» հարձակվող Ջոնատան Դեյվիդը 8 գնդակ: Փոխանցումերով առաջատարը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն
է` 6: