«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կիսվել է թիմի 35-ամյա դարպասապահ Մանուել Նոյերի մասին իր կարծիքով։
«Ես շատ ուրախ եմ, որ աշխատում նրա հետ: Նա շարունակում է մնալ աշխարհի լավագույն դարպասապահը։
Մանուելը հիանալի է խաղում ոտքերով, նա նաև անհավանական ռեֆլեքսներ ունի։
Առաջ ես նրա խաղը դիտում էի հեռուստացույցով, իսկ հիմա ուրախ եմ, որ նա մեզ հետ է»,- մեջբերում է Նագելսմանին Bayern & Germany-ն: