«Ատալանտան» հետաքրքրված է ՊՍՎ-ի վինգեր Նոնի Մադուեկեի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Soy Calcio-ն, Բերգամո քաղաքը ներկայացնող ակումբը ցանկանում է վերջինիս տրանսֆերն իրականացնելով լրացնել ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի բացը, որը հավանաբաար ձմռանը կհեռանա այլ ակումբ։
19-ամյա Մադուեկեն ակումբային գրանցումը կարող է փոխել արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում վինգերը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով վեց գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։