Անգլիական «Լիդսի» կիսապաշտպան Ռաֆինյան կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Teamtalk-ը, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն։ Ըստ աղբյուրի՝ փարիզցիների ղեկավարությունը Ռաֆինյանի տրանսֆերը ցանկանում է իրականացնել, որպեսզի կարողանա լրացնել Կիլիան Մբապեի բացը, եթե վերջինս հեռանա ակումբից։
24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում 32 միլիոն եվրո։ Ռաֆինյան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ութ հանդիպման՝ խփելով երեք գոլ։