Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Նապոլիի» և Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմենի նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, «Արքայական ակումբի» ղեկավարներն Օսիմենին դիտարկում են որպես Կիլիան Մբապեին այլընտրանք, եթե չստացվի վերջինիս տրանսֆերն իրականացնել։
Հիշեցնենք, որ 22-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»։ Ընթացիկ մրցաշրջանում Օսիմենը դարձել է ինը գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։