Բավարիան ցանկանում է ձեռք բերել նիգերիացի հարձակվողին

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է լրագրող Պաոլո Բարջիջիան, գերմանական գրանդը նիգերիացի հարձակվողին դիտարկում է որպես թիմի առաջատար Ռոբերտ Լևանդովսկուն հնարավոր փոխարինողի։ Լեհ հարձակվողը 2022 թվականի ամռանը կարող է հեռանալ մյունխենցիների կազմից։

«Նապոլին» իր հերթին պատրաստ է բաց թողնել Օսիմենին, սակայն միայն իր ֆինանսական պահանջները բավարարելու դեպքում։ Իտալական ակումբը հարձակվողի տրանսֆերի դիմաց պահանջում է գրեթե 100 միլիոն եվրո։