Մայք Սալիվան․ Մալկինը շաբաթական երկու մարզում է անցկացնում սառցադաշտում

«Պիտսբուրգ Պինգվինզի» գլխավոր մարզիչ Մայք Սալիվանը խոսել է թիմի ռուս հարձակվող Եվգենի Մալկինի վերականգնողական վիճակի մասին։

«Մալկինի մոտ ակտիվ վերականգնողական շրջան է։ Նա սառույցի վրա մարզվում է շաբաթական երկու անգամ։ Մենք չենք ցանկանում ռիսկի դիմել և նրան ժամանաակից շուտ ներգրավել խաղերին»,- Սալիվանի խոսքերն է մեջբերում Sportsnet-ը։

Հիշեցնենք, որ ռուս հոկեյիստը հունիսին ենթարկվել էր ծնկի վիրահատության։