Դոնարուման ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից․ Արդեն կա գնորդը

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ցանկանում է հեռանալ ֆրանսիական ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, իտալացին գոհ չէ իր ներկայիս կարգավիճակից, քանի որ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ավելի շատ վստահում է Կեյլոր Նավասին։ Դարպասապահի գործակալ Մինո Ռայոլան արդեն գտել է այն ակումբը, որտեղ հավանաբար կտեղափոխվի Դոնարուման։

Ըստ աղբյուրի՝ 22-ամյա դարպասապահին ձեռք բերելու հիմնական թեկնածուն Թուրինի «Յուվենտուսն» է։ Թուրինյան գրանդը Դոնարումայի ծառայություններով հետաքրքրված էր դեռևս անցած ամռանը, սակայն կողմերը համաձայնության չէին եկել աշխատավարձի հետ կապված հարցերում։ Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ դարպասապահը Թուրին կտեղափոխվի վարձակալական հիմունքներով։