Մանչեսթեր Սիթին գտել է Ֆերնանդինյոյին փոխարինողին

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Շվեյցարիայի հավաքականի և Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Դենիս Զաքարիայի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Զաքարիային տեսնում է բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոյին փոխարինողի դերում։ Վերջինս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է անգլիական ակումբից։

«Բորուսիան» պատրաստ է առաջիկա ձմռանը 40 միլիոն եվրոյի դիմաց վաճառել շվեյցարացու տրանսֆերը։