ՈՒԵՖԱ-ն հայտնել է՝ քանի լեզվի է տիրապետում Լուկակուն․ նա լավագույնն է այս ցուցանիշով Չելսիում

ՈւԵՖԱ-ն հրապարակել է բոլոր այն լեզուների ցանկը, որոնցով խոսում են «Չելսիի» ֆուտբոլիստները:

Այս ցուցանիշով թիմում առաջատարը Ռոմելու Լուկակուն է: 28-ամյա հարձակվողը տիրապետում է ութ լեզվի: Բացի հայրենի ֆրանսերենից և ֆլամանդերենից, Լուկակուն տիրապետում է նաև անգլերեն, իտալերեն, հոլանդերեն, պորտուգալերեն, իսպաներեն և գերմաներեն լեզուներին:

Թիմի հաջորդ բազմալեզու մասնագետը Մատեո Կովաչիչն է, ով տիրապետում է հինգ լեզուների՝ խորվաթերեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և իտալերեն:

Միաժամանակ նշվում է, որ «Չելսիի» անգլիացի խաղացողներից ոչ մեկը չի կարող խոսել որևէ օտար լեզվով: