«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը լուսանկար է տեղադրել երեկ կայացած Ա Սերիայի 8-րդ տուրի «Վերոնայի» դեմ խաղից (3-2):
Նկարում պատկերված է, թե ինչպես է 40-ամյա հարձակվողը շրջադարձ հարված կատարում: «Դուք քայլում եք, իսկ ես՝ թռչում», – մակագրել է լուսանկարը շվեդ ֆուտբոլիստը: Երեկ Իբրահիմովիչը սեպտեմբերին ստացած վնասվածքից հետո առաջին անգամ խաղաց «Միլանի» կազմում: Նա փոխարինման դուրս եկավ հանդիպման 77-րդ րոպեին:
You walk I fly pic.twitter.com/OSh0NOWmVF
— Zlatan Ibrahimović (@Ibra_official) October 17, 2021