📷 Մոուրինյուն Մակգրեգորին նվիրել է Ռոմայի 10 համարի մարզաշապիկը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը մեկնել է Հռոմ: Իտալիայի մայրաքաղաքում UFC-ի մարտիկը ընթրել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ, իսկ պորտուգալացի մասնագետը Մակգրեգորին նվիրել է հռոմեական ակումբի 10 համարի մարզաշապիկը: Իռլանդացի մարտիկը իր Instagram-ում տեղադրել է Ժոզեի հետ լուսանկարները՝ Մոուրինյոյին անվանելով «լեգենդ»: