87 խաղում 483 գոլ․ Միլանի ծագող աստղը

Առաջիկա տարիներին «Միլանի» գլխավոր թիմում կարող է փայլել ակումբի 13-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Կամարդան։

Ինչպես տեղեկացնում է իտալացի վերլուծաբան Սկյաբոլատա Մորդիբան, պատանի հարձակվողն անզուգական խաղ է ցուցադրում արդեն չորս տարի շարունակ։ Ըստ աղբյուրի՝ 2017-2020 թվականներին Կամարդան «ռոսոներիների» մանկապատանեկան թիմերում անցկացրած 87 խաղում դարձել է 483 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի արդյունավետությունը միջինացված մեկ խաղի համար հավասարազոր է խփած 5,5 գոլի։

Ընթացիկ մրցաշրջանի սկզբում Կամարդան տեղափոխվել է «Միլանի» Մ-15 տարեկանների թիմ, որտեղ հանդես է գալիս նաև իտալական գրանդի լեգենդ Կլարենս Զեդորֆի որդին՝ Դենզել Զեդորֆը։