Ռոնալդուին 4 գոլ է բաժանում ևս մեկ համաշխարհային ռեկորդ գրանցելուց

Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում տեղի ունեցած Պորտուգալիա-Լյուքսեմբուրգ (5-0) խաղում պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, Ռոնալդուն այժմ իր ակտիվում ունի աշխարհի առաջնության ընտրական փուլերում խփած 36 գոլ։ Այս ցուցանիշով Կրիշտիանուն հավասարվեց Իրանի հավաքականի լեգենդար հարձակվող Ալի Դաեին։

Եվս չորս գոլ խփելու դեպքում 36-ամյա ֆուտբոլիստը դուրս կգա մաքուր առաջին հորիզոնական։ Ներկայումս ԱԱ ընտրական փուլերում ամենաշատ գոլը խփել է գվատեմալացի Կառլոս Ռուիսը։ Ռուիսի ակտիվում կա 39 գոլ։