Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարիերան կարող է շարունակել «Սևիլիայում»։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է անդալուսական ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին։
Ըստ աղբյուրի՝ առաջիկա ձմռանը «Սևիլիան» պաշտոնական առաջարկով կդիմի «արքայական ակումբին»։
Վասկեսի և մադրիդյան գրանդի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։