«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն անհաջող է սկսել նոր մրցաշրջանը։ ԱՊԼ-ի մեկնարկային հինգ տուրերում վերջինիս չի հաջողվում դառնալ գոլի հեղինակ։
Այս ցուցանիշը վատագույնն է 28-ամյա ֆուտբոլիստի համար՝ սկսած 2015 թվականից։ 2015/16 մրցաշրջանում Քեյնը խաղադաշտից առանց գոլ խփելու էր հեռացել մեկնարկային վեց հանդիպումներում։
Հիշեցնենք, որ անցած տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակվողին ցանկանում էր ձեռք բերել «Մանչեսթեր ՍԻթին», սակայն տրանսֆերն այդպես էլ չկայացավ։