Լա Լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Կադիսի» հետ։ Իսպանիայի առաջնության մեկնարկային հինգ տուրից հետո կատալոնացիները դարձել էն ութ գոլի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, այս ցուցանիշը վատագույնն է ակումբի համար՝ վերջին 18 մրցաշրջանում։ 2003/04 մրցաշրջանում մեկնարկային հինգ տուրից հետո իսպանական գրանդը խփել էր հինգ գոլ։
Արդյունքում այդ մրցաշրջանը «Բարսելոնան» ավարտեց երկրորդ հորիզոնականում։