Միլանյան գրանդը ցանկանում է գնել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին

Միլանի «Ինտերը» հետաքրքրված է «Ատալանտայի» և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոբին Գոսենսի ծառայություններով:

Calciomercato-ի հաղորդմամբ Միլան քաղաքը ներկայացնող ակումբի ղեկավարները Գոսենսին դիտարկում են` որպես Իվան Պերիշիչին փոխարինող, որն ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է ակումբից առաջիկա ամռանը:

Գոսենսի պայմանագրի ժամկետը Բերգամոն ներկայացնող ակումբի հետ լրանում է 2023 թվականին: