Լեսթերը կփորձի գնել Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստին

«Լեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդի տրանսֆերը:

Այս մասին հայտնում է Fichajes-ը: Ըստ աղբյուրի «աղվեսները» պլանավորում են սկսել բանակցությունները` 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու հետ կապված: Նշվում է, որ Լինգարդը չի մտնում «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերի հեռակա պլանների մեջ:

Աղբյուրի հավաստմամբ Լինգարդի տրանսֆերը առաջիկա ձմռանը հասանելի կլինի 12 միլիոն եվրոյի դիմաց: Բացի «Լեսթերից» վերջինիս իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև անգլիական մի քանի այլ ակումբներ:

Ընթացիկ մրցաշրջանում Լինգարդը մասնակցել է ԱՊԼ-ի երկու հանդիպման` ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 30 րոպե և դառնալով մեկ գոլի հեղինակ: