Ա Սերիայում տեղի ունեցավ մարզչական առաջին պաշտոնանկությունը

Իտալիայի Ա Սերիան նոր-նոր մտնում է հունի մեջ, սակայն, արդեն իսկ կա առաջին մարզչական պաշտոնանկությունը:

«Վերոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որ գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
52-ամյա մասնագետը իտալական ակումբի ղեկը ստանձնել էր հունիսի 7-ին: Մասնագետի և «Վերոնայի» միջև կնքվել էր երկու տարվա պայմանագիր:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած երեք խաղում «Վերոնան» կրել է նույնքան պարտություն և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը: