«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Անսու Ֆատին կարող է հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը Ֆատիի ծառայություններն առաջարկել է «Մանչեսթեր Սիթիին»:
Նշվում է, որ «Բարսելոնան» դա դիտարկում է որպես Մենդեշի մարտավարություն` ճնշում գործադրել ակումբի վրա` պայմանագիրը երկարաձգելու ավելի լավ առաջարկ ստանալու համար:
Հիշեցնենք, որ Ֆատին ծնկի վնասվածք էր ստացել անցած աշնանը, և ակնկալվում է, որ հոկտեմբերին նա կվերադառնա խաղադաշտ: