«Արարատ-Արմենիայի» և Բուրկինա Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստ Զաքարիա Սանոգոն մասնակցեց Ալժիրի դեմ հանդիպմանը:
Աշխարհի առաջնության որակավորման փուլի աֆրիկական գոտու երկրորդ տուրում Բուրկինա Ֆասոյի հավաքականը սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ալժիրի ընտրանու հետ:
Սանոգոն դաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 70-րդ րոպեին:
Երկու խաղից հետո Բուրկինա Ֆասոն, վաստակած չորս միավորով, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: