Պորտուգալիայի հավաքականի նախկին պաշտպան Բրունո Ալվեշը կարիերան կշարունակի հունական «Ապոլլոնի» կազմում:
39-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր:Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հունական ակումբը երկրորդ կանգառն է պաշտպանի համար:
Նախորդ երկու ամիսների ընթացքում Ալվեշը հասցրել է տեղափոխվել պորտուգալական «Ֆամալիկաո», սակայն ակումբի ղեկավարության հետ առաջացած տարաձայնությունների պատճառով հեռացել է Պորտուգալիայից` առանց որևէ հանդիպման մասնակցելու:
Պաշտպանը Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 96 հանդիպման և խփել 11 գոլ:
