«Բավարիայի» և «Ֆիորենտինայի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Ռիբերին բանակցություններ է վարում Ա Սերիայի նորեկ «Սալերնիտանայի» հետ: Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ըստ աղբյուրի կողմերն այս պահին բանակցում են ֆինանսական հարցերի շուրջ: «Սալերնիտանան» ուժեղագույնների էլիտա է վերադարձել 22 տարվա դադարից հետո և ակտիվորեն փորձում է ուժեղացնել կազմը` Սերիա Ա-ում դիրքերն ամրապնդելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 38-ամյա Ռիբերիի ծառայություններով հետաքրքրված էին «Բավարիան», «Լացիոն» և «Վերոնան»: