«Սելթիկը» հայտարարել է երկու նոր ձեռքբերման մասին:
Շոտլանդական ակումբին են միացել հոլանդական «Վենլոյի» և Հունաստանի հավաքականի հարձակվող Գեորգիոս Յակումակիսը, ինչպես նաև «Տոտենհեմի» 23-ամյա պաշտպան Քեմերոն Կարտեր-Վիկերսը:
Յակումակիսը անցած մրցաշրջանում խփած 26 գոլով ճանաչվել է Նիդեռլանդների առաջնության լավագույն ռմբարկու: Հարձակվողի հետ կնքվել է հինգ տարվա պայմանագիր:
Իսկ Կարտեր-Վիկերսին «Սելթիկը» վարձակալել է մեկ տարով` հետագայում ամբողջական տրանսֆերի գնման տարբերակով: