ՄՅՈՒ-ն հրաժարվել է Կավանիին բաց թողնել Բարսելոնա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին չի կարողանա տեղափոխվել «Բարսելոնա»:

Լրագրող Ժերար Ռոմերոյի խոսքերով՝ 34-ամյա ուրուգվայցին ինքն է հավանություն տվել հավանական տեղափոխությանը, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է նրան բաց թողնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» Կավանիի տրանսֆերի շուրջ բանակցությունների ակտիվ փուլում է: