Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանը համաձայնվել է տեղափոխվել Միլան

«Միլանը» և «Բրեստը» ընդհատել են բանակցությունները կիսապաշտպան Ռոմեն Ֆևրի՝ իտալական ակումբ տեղափոխության վերաբերյալ:

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, գործարքը տապալվել է այն բանից հետո, երբ ֆրանսիական ակումբը չի ընդունել 23-ամյա կիսապաշտպանի համար «ռոսոներիների» 12 մլն եվրոյի առաջարկը:

Իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ Ֆեվրեի շուրջ բանակցությունները տապալվելու պատճառով «Միլանը» կենտրոնացել է «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի թեկնածության վրա:Նշվում է, որ միլանյան ակումբը պաշտոնական առաջարկ է արել ռուս ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

Իր հերթին Sky Sport-ը նշում է, որ Ալեքսեյն արդեն տվել է իր համաձայնությունը՝ Միլան տեղափոխվելու համար։ Նշվում է նաև, որ իտալական գրանդը ոչ թե կվարձակալի ֆուտբոլիստին, այլ միանգամից ձեռք կբերի նրա ամբողջական տրանսֆերը։