Ջեք Ուիլշերը մարզվում է Սերիա Բ-ն ներկայացնող թիմի կազմում

«Արսենալի» և «Բորնմութի» նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը մարզվում է Իտալիայի Սերիա Բ-ն ներկայացնող «Կոմոյի» կազմում:

Այս մասին հայտնում է Get Football News-ը` հղում անելով Sky Italia-ին: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, իտալական ակումբը դեռևս չի կարող հայտավորել ֆուտբոլիստին, քանի դեռ Մեծ Բրիտանիայի Եվրոմիությունից դուրս գալուց հետո չի լուծվել վերջինիս քաղաքացիության հարցը:

Նշվում է, որ «Կոմոյի» ընտրությունը պայմանավորված է Ուիլշերի անձնական հարաբերություններով ակումբի ներկայացուցիչների հետ: Միևնույն ժամանակ 29-ամյա ֆուտբոլիստը առանց արգելքի կարող է խաղալ Սերիա Ա-ն ներկայացնող ակումբի կազմում: