📸 Կոբի Բրայանտի լուսանկարները աճուրդում վաճառվել են ավելի քան 80 հազար Եվրոյով

Օլիմպիական չեմպիոն, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն Կոբի Բրայանտի ՝ նախկինում չհրապարակված լուսանկարները վաճառվել են աճուրդով` NFT ձևաչափով:

Վաճառքից ստացած հասույթը կազմել է ավելի քան 80 հազար Եվրո: Այս մասին հայտնում է Clutch Points-ը: Cryptograph- ը հրապարակել է Բրայանտի ութ սև ու սպիտակ լուսանկար, որոնք արվել են ամսագրերից մեկի համար 1999 թվականին, բայց այդպես էլ չեն հրապարակվել:

Հիշեցնենք, որ լեգենդար բասկետբոլիստը մահացել է 2020 թվականի հունվարի 26 -ին` Կալիֆոռնիայում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով: Բրայանտի հետ ուղղաթիռում են եղել նաև նրա 13-ամյա դուստրը և յոթ այլ անձինք: Վթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել: