Նևիլն ասել է՝ բացի Լիվերպուլից և Մանչեսթեր Սիթիից որ թիմը կարող է պայքարել չեմպիոնության համար առաջիկա մրցաշրջանում

Նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը նշել է Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի ստվերային ֆավորիտին։

Նախկին պաշտպանի կարծիքով՝ «Տոտենհեմը» կարող է մրցակցել «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ։

«Միշտ փոքր հույս ունեմ, որ «Լիվերպուլը» կարող է ձախողվել։ Այդ դեպքում տիտղոսի մեկ այլ ֆավորիտ կլինի «Տոտենհեմը», – Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի վերջին երկու մրցաշրջաններում չեմպիոն է դարձել «Մանչեսթեր Սիթին»։