Կավանին մոտ է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի թիմակիցը դառնալուն

Եվրոպական մի շարք թոփ-ակումբների նախկին հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է Արգենտինայի առաջնություն տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ջոնաթան Պինասկոն, «Բոկա Խունիորսը» ցանկանում է պայմանագիր կնքել 35-ամյա հարձակվողի հետ։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիսակո Բալեկայանը ևս հանդես է գալիս այդ ակումբում։

Կողմերը բանակցություններ են վարել և պայմանավորվել տրանսֆերի շուրջ։ Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս։

Փորձառու գոլահարը հուլիսի 1-ին դարձավ ազատ գործակալ, երբ ավարտվեց նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում Էդինսոնի՝ Դորտմունդի «Բորուսիա» և «Վիլյառեալ» տեղափոխվելու հավանականության մասին։